Կարդացեք, թե մանդարինը ինչպիսի օգտակար հատկություններով է օժտված

Ինչո՞վ է օգտակար մանդարինը

Պատահական չէ, որ մանդարինը ամանորյա սեղանի «ամենահայտնի» միրգն է. այս փոքրիկ, հյութալի մրգի նարնջագույն տեսքը միայն ուրախացնում, հաճելի զգացողություններ է արթնացնում: Մանդարինը նաև օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Այն հարուստ է`
•    A պրովիտամինով (անհրաժեշտ է տեսողության, մաշկի առողջության համար),
•    C վիտամինով (օգնում է պայքարել մրսածության, վարակների դեմ),
•    D վիտամինով, որի կարիքը հատկապես շատ է զգացվում ձմռանը,
•    K վիտամինով (անհրաժեշտ է անոթների առողջության համար):
•    Մանդարինի թարմ քամած հյութը օգնում է բարձր ջերմության, աղիքային խանգարումների ժամանակ: Մանդարինի չորացրած կեղևով եփուկը փորձված միջոց է հազի, իսկ թարմ կեղևը` սրտխառնոցի դեմ: Մանդարինի եթերայուղը կարելի է օգտագործել մկանային ցավերի, ցավոտ դաշտանի ժամանակ` քսելով համապատասխան հատվածներին: Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում խմել մանդարինի կեղևով պատրաստած եփուկ (3 մանդարինը կեղևահանել, կեղևների վրա 1 լ ջուր ավելացնել, եռացնել 10 րոպե, թողնել սառչի և դնել սառնարանը: Խմելուց առաջ թրմել պետք չէ)

(Visited 42 times, 1 visits today)