Լավ լուր. այսօր դուրս են գրվել կորոնավիրուսով ընդունված 2 ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ՝ մայր և որդի

Այսօր դուրս են գրվել կորոնավիրուսով ընդունված 2 ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ՝ մայր և որդի. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այսօր կենտրոնից դուրս են գրվել ևս երկու ծայրահեղ ծանր վիճակում ընդունված հիվանդներ՝ մայր և որդի:

Բժիշկը ներկայացրել է նրանց պատմությունը.

Հիվանդ Ն.Ա., 64 տարեկան: Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 25.05.2020թ. Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 75%: Ուղեկցող ախտրոշում՝ գլաուկոմա, կուրություն:

Որդին՝ Խ.Ա., 36 տարեկան:

Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 65%: Ուղեկցող ախտրոշում՝ ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված), նստային շրջանի խոր, տարածուն պառկելախոց՝ նեկրոզված մակերեսով:

RNC Pharma и Доктор на работе: 22% врачей считает внедрение ...

Երկու հիվանդն էլ ինքնուրույն չէին շարժվում, Խ.Ա.-ն ընդանրապես կոնտակտի մեջ չէր մտնում և չէր ենթարկվում բուժանձնակազմին, երկար ժամանակ գտնվել էր պառկած վիճակում:

Երկու հիվանդներն էլ դուրս գրվեցին լավացումով:

«Շնորհակալություն կոլեկտիվին:

Covid 19-ը դատավճիռ չէ, նույնիսկ ուղեկցող ծանր հիվանդությունների առկայության դեպքում:
P.S. Պայքարում ենք միասին»,- գրել է բժիշկը:

(Visited 17 times, 1 visits today)