Զարուհի Բաթոյանն ինքնшմեկուսшցել է

Կորոնավիրուսը չի շրջանցել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նույնիսկ վարակել է նախարարության առանցքային դեմքերին, գրում է Hraparak.am-ըՄեր հարցին ի պատասխան նախարարի խոսնակն ասաց, որ նախարարը թեստ է հանձնել, պատասխանը բացասական է, այժմ ինքնшմեկուսացել և աշխատում է տնից։ Իսկ ինչու է մեկուսացել, եթե թեստը բացասական է։ Մեզ հայտնի դարձավ, որ կորոնшվիրուսով են վարակվել նախարարի օգնականները, մասնավորապես Մուշեղ Հովսեփյանը, որը նախարարի աջ ձեռքն է, թեեւ նախարարությունում ասում են, որ հակառակը՝ նախարարն է նրա աջ ձեռքը։ 24-ամյա օգնականն է դե ֆակտո կառավարում նախարարությունը, նա է աշխատում  նախարարի մալբրի համակարգով, նա է նախարարության աշխատակիցներին հրահանգներ տալիս, նկատողություններ անում։Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր ...

Մենք տեղեկացանք, որ կորոնшվիրուսով են վшրшկվել նաև փոխնախարար Սմբատ Սաիյանի վարորդն ու աշխատակազմի ղեկավար Ստեփան Մաչյանի օգնականը։ Նախարարի խոսնակը մեր հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ վերը նշված անձինք վարակվել են, չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ դա բժշկական գաղտնիք է։ Հարցը վերաձևակերպեցինք․ նախարարի աշխատակազմում կա՞ն վարակվածներ, նա այս անգամ էլ «այո» կամ «ոչ» պատասխանելու փոխարեն գրավոր հարցում պահանջեց, որին կապատասխանեն 5 օր անց, հնարավոր է նույնիսկ մեկ ամիս հետո՝ երբ հիվանդներն արդեն առողջացած կլինեն։

(Visited 10 times, 1 visits today)