Ես արդեն լիովին ապաքինվել եմ և վերադարձել եմ սովորական կյանքիս. Մանյա Սարգսյան

Մանյա Սարգսյանը կորոնավիրուսից ապաքինված հարյուրավոր  քաղաքացիներից է:Արարատնյուզի հետ զրույցում Մանյան պատմեց հիվանդության նախնական ախտանիշերի, իր վարակվելու, բուժման և հետագա ընթացքի մասին:

Մանյան այսօր արդեն անցյալ ժամանակով է խոսում հիվանդության մասին:  Շատ կարճ` երկու օր է մնացել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Իսկ հիվանդության առաջին նշանների մասին պատմում է, որ ջերմել է մի քանի օր. «Սովորաբար ես չեմ հիվանդանում, և քանի որ ջերմությունս մի քնի օր չէր իջնում, այդ իսկ պատճառով էլ դիմեցի բժշկի: Ասացին, որ սովորական հարբուխ է, քանի որ ուրիշ ախտանշաններ չկային: Մի քանի օր հետո այլևս ջերմություն չկար, բայց կար անդադար հազ, նույնիսկ մի քանի անգամ շունչս կտրվում էր»:

Մանյա Սարգսյանը դրանից հետո կրկին դիմել է բժշկի: Արձանագրվել է թոքերի խնդիր: Որից հետո հակաբորբոքային դեղորայքի միջոցով պայքարել են դրա դեմ, քանի որ Մանյան շփում չի ունեցել կորոնավիրուսով վարակված որևէ անձի հետ:Չգիտեմ, թե ումից եմ վարակվել ...«Իրականում ես վաղուց էի ինքնամեկուսացված, աշխատանքի չէի գնում: Մի քանի անգամ եղել եմ դրսում` անհրաժեշտությունից ելնելով: Թոքաբորբի դեմ բուժումից հետո, երբ արդեն թեստավորում անցա, պարզվեց, որ վարակվել եմ կորոնավիրուսով»:Մանյան պատմում է, որ բժշկի գրագետ բուժման շնորհիվ արագ բուժվեցին թոքերը, ապա տեղափոխվեց մեկուսացման վայր ու հետզհետե հաղթահարեց հիվանդությանը:Չգիտեմ, թե ումից եմ վարակվել ...Այսօր Մանյա Սարգսյանն արդեն լիովին հաղթահարել է հիվանդությունը: Կրկին թեստավորվել է: Պատասխանները եղել են բացասական, որից հետո ինքնամեկուսացվել է:«Ես արդեն լիովին ապաքինվել եմ և վերադարձել եմ սովորական կյանքիս: Մեր հասարակությանը խորհուրդ եմ տալիս հետևել ախտանշաններին և հնարավորինս շուտ դիմել բժշկի: Ամեն դեպքում, եթե մարդիկ չօգնեն բժիշկներին, կունենանք վատթար վիճակ»:Թիրախավորման, հասարակության վախերի մասին Մանյա Սարգսյանն ասում է, որ մարդուն թիրախավորելը անգրագիտություն է. «Դեմ չեմ, թող վախենան, որովհետև իսկապես վիրուսն անհայտ է աշխարհին, և մենք չգիտենք, թե ինչպիսի զարգացումներ այն կունենա: Ինքնամեկուսացումը պահիս լավագույն որոշումն է»:

(Visited 61 times, 1 visits today)