Եթե վարակակիրների թիվն ավելացավ, որը կարող է լինել ցանկացած պահի, առողջապահության ոլորտում ցնցում է լինելու, և դա շատ լուրջ խնդիր կառաջացնի. Վահե Տեր-Մինասյան

Tert.am-ը գրում է.

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի խոսքով` կորոնավիրուսի տարածումը Հայաստանում միանգամից կանգնեցնել հնարավոր չէ, տարածումն ինք իրենով շարունակվելու է: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառալով Հայաստանում համավարակի տարածմանն ուղղված ՀՀ իշխանությունների ընտրած մարտավարությանը:

«Խնդիրն այն է, որ ընտրված ողջ սկզբունքը կայանում է նրանում, որ բոլորը միանգամից չհիվանդանան: Կարծում եմ` մեզնից շատ-շատերը հիվանդանալու են, բայց եթե մենք՝ բոլորս հիվանդանանք, դիցուք, մեկ ամսվա ընթացքում, ապա դա կբերի առողջապաական համակարգի կոլապսի. չեն բավարարի այդքան մահճակալ, այդքան բժիշկ, բուժքույր: Ցավոք սրտի, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ չկարողանանք օգնության կարիք ունեցող պացիենտներին օգնություն ցույց տալ»,-ասաց նա:

Նա նկատեց, որ` եթե մենք նույն հիվանդների քանակը բաժանում ենք շատ ավելի երկար ժամկետի մեջ, ապա տեսնում ենք, որ նորից կան հիվանդներ, բայց նրանց բոլորին կարողանում եք անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ:

«Անհրաժեշտ բուժօգնությունը ցուց տալուց հետո դու նորից կարող ես մահվան դեպքեր ունենալ, բայց այնուամենայնիվ, գիտես, որ բոլոր հնարավորություններդ օգտագործեցիր, և ում հնարավոր էր փրկել, փրկել ես»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք ճիշտ ժամանակին կանխարգելիչ մեխանզմներ մշակեցինք, սկզբնական փուլում նախարարն ասում էր, որ պետք չէ վախենալ, հիմա է, որ հնչում են խիստ հորդորներ, Վահե Տեր-Մինասյանը նշեց. «Եկեք համեմատենք. ամբողջ պատմությունը մեզ մոտ սկսվել է մարտից: Մինչ հիմա ունենք 13 մահվան դեպք: Միայն սիրտանոթային հիվանդություններից 2018թ. մահացել է 14 200-ից ավելի պացիենտ, այսինքն՝ ամսական` 1000 մարդուց ավելի: Եվ հիմա ասելը, որ Հայաստանն ուշացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցում, լուրջ չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

(Visited 13 times, 1 visits today)