ԲՀԿ-ական և իմքայլական մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և պատգամավոր Արեն Մկրտչյանը կորոնավիրուսով են վարակվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։

Նա հավելեց նաև, որ այսօր էլ «Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանի հետ է անձամբ խոսել և վերջինս փոխանցել է, որ ջերմությունի ունի, բայց թեստավորում դեռ չի անցել։

«Դեռ չի հանձնել թեստ, բայց երևի պատրաստվում էր այսօրվա ընթացքում հանձնել»,-ասաց տիկին Մինասյանը։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ևս մի քանիսն են վարակված, Լիլիթ Մինասյանն ասաց. «Հակոբ Սիմիդյանը դրական է, Հայկ Սարգսյանը՝ չէ. երեկ չէ առաջին օրն եմ խոսել, Երևանում չէր գտնվում, բայց ասաց, որ չի թեստավորվել ու բնականաբար դրական պատասխան չունի։ Մխիթար Հայրապետյանը համոզված եմ, որ թեստ չի հանձնել, իսկ Արեն Մկրտչյանը դրական է։ Սա կարող եմ հստակ ասել»,-ասաց Լիլիթ Մինասյանը։

ArmDay.am | Աժ-ում կորոնավիրուսով ...

Նա հավելեց, որ այսօր էլ մամուլից է տեղեկացել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի և պատգամավոր Իվետա Տոնոյանի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուսը։ Ինքն անձամբ չի խոսել ԲՀԿ-ական պատգամավորների հետ։ Նշենք, էր Արման Աբովյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել իր վարակված լինելու տեղեկությունը։

«Մենք երեկ աշխատակազմից փորձեցինք ճշտել, թե բոլոր ֆրակցիաներից ո՞վ ունի վարակված պատգամավոր, բայց ֆրակցիաներից դեռ պատասխաններ չունենք, երբ լինի, կասեմ»,-հավելեց Լիլիթ Մինասյանը։

Երբ լաչառությունն ու ...

Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը և ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը ևս վարակվել են կորոնավիրուսով։ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանն էլ շփվել է վարակակրի հետ և ինքնամեկուսացել է։

(Visited 15 times, 1 visits today)