Արտակարգ դրություն Հայաստանում

Հայաստանի ողջ տարածքում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը:

Ըստ այդմ, ՀՀ տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետեւյալ միջոցառումները.

-կրոնական, ծիսական միջոցառումները.

-համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.

-ժամանցային միջոցառումները.

-տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.

-պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

(Visited 10 times, 1 visits today)