Ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու քանի նոր դեպք է գրանցվել

Հայաստանում ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1067 դեպք:Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 1111 դեպք:Բացասական արդյունք է արձանագրվել 9095 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 685): Փաստացի այս պահին բուժվում է 797 անձ (վերջին մեկ օրում պակասել է 28-ով):Վերջին տվյալներով ապաքինվել է 297 անձ (վերջին մեկ օրում՝ 54 մարդ), 17 պացիենտ մահացել է:

(Visited 92 times, 1 visits today)