hraparak.am-ը գրում է.
«Այսօր մենք փորձեցինք զանգահարել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս):
Մեզ հետաքրքրում էր ազատամարտիկների կազմակերպություններում տեղի ունեցող իրադարձությունները` ԵԿՄ-ի, «Ոգու փորձություն» կազմակերպության հարաբերությունները:
Պարոն Մովսիսյանի ձայնը նվաղած էր, նա մի կերպ արտաբերեց, որ հիմա չի կարող խոսել` հիվանդանոցում է:
Ձայնը նկատելի էր, որ վատառողջ է:
Մեր հարցին, թե ինչ է պատահել, վերջինս հուզվեց եւ չկարողացավ պատասխանել»:
(Visited 37 times, 1 visits today)