Մասնավորապես՝ ադրբեջանական բանակի զինծառայողներ Ֆարիդ Աջդար օղլու Մամեդովը և Ասկեր Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուն մոլորվել են Բերձորի շրջանի օկուպացված տարածքում գտնվող մարտական դիրքից մյուսը տեղափոխվելիս՝ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ։
Սուրճը հանում է սթրեսը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր օրական օգտագործում են չորս և ավել բաժակ սուրճ, 10% ավելի քիչ են տառապում դեպրեսիաներից, քան նրանք, ովքեր չեն սիրում այս անուշաբույր ըմպելիքը:
Բացի այդ, սուրճի հատիկները հանում են անքնության սթրեսը:
Այնպես որ, եթե դուք ունենք այդպիսի խնդիր, ապա գնեք սուրճի հատիկներով փաթեթ և անքնության դեպքում պարբերաբար հոտ քաշեք այդ փաթեթից:
Սուրճը օգնում է սպորտում։
The New York Times-ը հայտնում է, որ շատ սպորտսմեններ մարզումներից առաջ սուրճ են ըմպում, որպեսզի բարելավեն իրենց արդյունքները: Սուրճից հետո հնարավոր է դառնում երկար դիմանալ ծանրաբեռնվածությանը։
Սուրճն ավելի արդյունավետ ազդեցություն է ունենում 9:30-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում:
Սուրճը ավելի երկար է ուղեղը պահպանում գործնական վիճակում։
Դուք սովորաբար սուրճ եք խմում, երբ պետք է սթափվել, թարմանալ, երբ, օրինակ երեկոյան հոգնած ժամանակ դեռ բավական գործ է մնում անել: Պարզվում է սուրճը ոչ միայն օգնում է սթափվել, այլ նաև նպաստում է ուղեղի արդյունավետությանը:
Սուրճը, նավթից հետո, աշխարհի երկրորդ ամենամեծ շրջանառություն ունեցող ապրանքն է:
Ոչ մի էներգետիկ ըմպելիք չի պարունակում այնքան կոֆեին, որքան Starbucks-ի սուրճը:
Ամեն օր աշխարհում սպառվում է մոտ 2,25 մլրդ բաժակ սուրճ:
70 բաժակ սուրճը կարող է սպանել 154 ֆունտ (70 կգ) կշռող անձին:
Մեկ գավաթ սուրճը զգալիորեն բարելավում է արյան շրջանառությունը:
Ամերիկացիները ամեն տարի սուրճի համար ծախսում են ավելի քան 1092 դոլար:
Սուրճը պաշտպանում է կանանց մաշկի քաղցկեղից։
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր օրական երեք և ավել բաժակ սուրճ են օգտագործում, ավելի քիչ են վտանգված մաշկի քաղցկեղով հիվանդանալուն, քան նրանք, ովքեր գերադասում են այլ ըմպելիքներ:
Առավոտյան սուրճը ամենահամեղն ու հաճելին է։