«Ժամանակ» թերթը գրում է. «Մոտավորապես հայտնի է, թե ինչպիսին է լինելու կրթությունը հաջորդ ուսումնական տարվա առնվազն առաջին կիսամյակում: Ըստ կրթության համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ բարձր դասարանցիների կրթությունը կշարունակի լինել հեռավար, իսկ ավելի ցածր դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն հերթով՝ տարբեր ժամերի, որպեսզի դպրոցում աշակերտների մեծ կուտшկումներ չլինեն:Բացարձակ հեռավար ուսուցման համակարգ ներդնելը հնարավոր չէ, քանի որ ցածր դասարանների ուսուցիչները բnղnքում են, որ հնարավոր չէ հեռավար համակարգով աշակերտներին գրել կամ տառեր սովորեցնել»:
(Visited 105 times, 1 visits today)