Առաջին արցախյանի ազատամարտիկ «Թայֆուն Համոյի» որդին ու թոռը 44 օր պաշտպանեցին Ակնայի (Աղդամի) դիրքերը, վիրավորվեցին, բայց չլքեցին այն

Հայր ու որդի՝ Սամվել ու Սամսոն Մկրտչյանները պատերազմի առաջին օրերից կամավորագրվեցին ու մեկնեցին Արցախ։ Այդ օրերին առաջնագծում էր նաև ընտանիքի պապը՝ առաջին արցախյանի ազատամարտիկ «Թայֆուն Համոն», ով եղավ Թալիշում, Մադաղիսում, Սանասարում (Կուբաթլու), իսկ վերջում՝ Մարտունի-2-ում։ Պատերազմի ընթացքում պապը որդուն ու թոռանը չհանդիպեց։ Վերջիններս Արցախի արևելյան թևը՝ Ակնայի (Աղդամի) դիրքերն էին պաշտպանում։ 44 օր նրանք կանխեցին թշնամու առաջխաղացումը իրենց վստահված 134 մարտական դիրքի ուղղությամբ, այդ ընթացքում երկուսն էլ վիրավորվեցին, բայց չլքեցին դիրքը։Փառք Աստծո, այսօր 3-ն էլ ողջ են ու հայրենիքին սպառնացող նոր վտանգի դեպքում, չնայելով ոչնչի, նորից զենք կվերցնեն ու անմնացորդ կկատարեն իրենց պարտքը։ Սա ասում եմ՝ լավ ճանաչելովին։ Ինքը նոյեմբերի 16-ին էլ էր գնացել, որ կամավորագրվի…Սենց տղերքի հայրենասիրության շնորհիվ ա, որ էս երկիրը դեռ վերջնականապես չի բարոյալքվել, սենց տղերքի անձնազոհության շնորհիվ ա, որ դեռ ինչ որ բան կարողանում ենք պաշտպանել։

(Visited 24 times, 1 visits today)