ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սևանի թերակղզում շրջայց կատարեցինք Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պարոն Վերմիշյանի, տեղակալ պարոն Ղուլարյանի հետ: Տեղում քննարկեցիք Լճաշենից Սևանավանք ձգվող ճեմուղու նախագծման հետ կապված խնդիրները: Նաև հանդիպում-քննարկում ունեցանք թերակղզում առևտրի տաղավարներ ունեցող քաղաքացիների հետ:
Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնեմ որոշումների մասին: Մի բան հստակ է՝ առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի և նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը»:
(Visited 109 times, 1 visits today)