«Առանց երեխայի գնացել էինք անապատ». Լիդիայի եւ Գագիկի հանգստի լուսանկարները

Դերասան-ամուսիններ Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանն օրերս են վերադարձել ծովափնյա հանգստից, որն անցկացրել են Դուբայում: «Շատ էինք հոգնել անվերջ աշխատելուց, «ռեստարտի» կարիք կար: Հաշվի չառնելով չափազանց շոգը` փորձել ենք վայելել ամեն վայրկյանը»,- ասել է դերասանուհին Ամուսիններն այս անգամ ճամփորդել են իրենց ավագ որդու՝ Էդուարդի հետ. «Երեխաների հետ միշտ էլ մի փոքր լարվածություն կա, բայց առանց նրանց անհետաքրքիր է»:

Զույգի կրտսեր որդին մնացել է Լիդիայի մայրիկի, նաեւ մտերիմ ընկերուհու մոտ: Ասում է՝ դժվար էր, շատ էին կարոտել, բայց նրա հետ անհանգիստ հանգիստ կունենային:): «Ծովի սիրահար եմ, բայց արեւայրուք չեմ սիրում: Հիմնականում ժամանակ ենք անցկացրել լողավազանում կամ ծովափին, քանի որ մեր տղան ուղղակի խենթանում է լողալու համար:

Բայց մի երեկո տրամադրել ենք մեզ. առանց երեխայի գնացել էինք անապատ՝ հանգ երաժշտական գործիքով մեդիտացիոն երաժշտություն վայելելու»,-պատմել է դերասանուհին: Այս անգամ Լիդիան եւ Գագիկը կարճ ժամանակ են ունեցել հանգստի համար, քանի որ թատրոնում ներկայացումներ եւ փորձեր կային: Ի դեպ, զույգի որդին եւս ընդգրկված է Դրամատիկական թատրոնի «Փարիզյան դատավճիռ» ներկայացման մեջ.Էդուարդն այնքան տարված է թատրոնով, որ նույնիսկ ծովափին կամ լողալիս, գնումներ կատարելիս, փողոցում քայլելիս, լողավազանում, մի խոսքով՝ ամեն վայրկյան տարբեր ներկայացումներից մեջբերումներ է արել, բազմաթիվ հարցեր տվել»:

(Visited 97 times, 1 visits today)