Հայաստանում ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1401 դեպք:Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 1473 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 14966 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 1037): Փաստացի այս պահին բուժվում է 816 անձ (մեկ օրում ավելացել է 48-ով):Վերջին տվյալներով ապաքինվել է 633 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ):
(Visited 82 times, 1 visits today)