Աշխարհահռչակ ֆուտբոլիստը, իր կոտրված էկրանով հեռախոսի մասին

Լիվերպուլի ֆուտբոլիստ Սադիո Մանեն իր կոտրված էկրանով հեռախոսի վերաբերյալ մարդկանց զարմացած հարցերին այսպես է պատասխանում.«Ինչի՞ս է պետք 10 Ֆերարի, 20 կարատ ադամանդով ժամացույց, անձնական ինքնաթիռ, ես շատ բան եմ տեսել, ես ոտաբոբիկ ֆուտբոլ էի խաղում, չունեի կրթություն, իսկ այժմ կարող եմ օգնել կարիքավորներին։Ես դպրոցներ եմ կառուցել, կառուցել եմ մեկ մարզադաշտ, շատ մարդկանց համար հագուստներ եմ գնում, ես օգնում եմ իմ ժողովրդին Սենեգալում։Ի դեպ, գիտե՞ք որ 50 տարի հետո Ֆերարիից ու ինքնաթիռից կմնա միայն մի կույտ մետաղական ջարդոն, 30 տարի հետո ադամանդնեդով ժամացույցը կդառնա անիմաստ, և վերջապես 100 տարի անց մենք այլևս չենք լինի։Հիսուսն ասել է` «Այս երկրի վրա գանձեր մի հավաքեք, որտեղ ժանգն ու ցեցը կփչացնեն այն, կամ գողերը կգողանան, այլ գանձեր կուտակեք դրախտում, որտեղ ոչ ժանգ կա ոչ ցեց, և ոչ էլ գող»

Ձեր վատնած գումարները հենց այնպես գնում են ձեզանից, իսկ կուտակածը ուղակի անիմաստ է, բայց այն գումարը, որը դուք տալիս եք ուրիշներին, սկսում է աշխատել ձեր իսկ օգտին, այսպես են գանձեր կուտակում դրախտում»։

(Visited 117 times, 1 visits today)