Անցած տարի ճանապարհին տեղ ու դադար չկար: Էս տարի ոտքի ճամփան դատարկ էր, և պարզվեց, որ… Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր էջում գրել է. Այս տարի էլ անցած տարվա նման Կոմիտասից ոտքով գնացի Եռաբլուր: Անցած տարի նույն ժամանակահատվածում Եռաբլուր տանող ճանապարհին տեղ և

դադար չկար: Այս տարի մի թեթև մեքենաների հոսք կար, իսկ ոտքին ճամփան

դատարկ էր: Ես էլ ինձ հույս էի տալիս, ասում եմ՝ կարող է ես եմ սխալ փողոցով մտել, մարդիկ էն մի մասով են գնում: Այն էլ պարզվեց չէ, ճիշտ էի մտել, պարզապես փողոցն էր դատարկ… 90-ականներին մենք ունեցանք գրեթե նույնքան զո հ, ինչքան 44-օրյա պատ երազմում: Մի

տարբերությամբ, որ 90-ական թվականներին այդ պատ երազմի հետևանքները իրենց մաշկի վրա զգաց ամբողջ հայ ազգը. լույս չկար, նա վթ չկար, հաց չկար: 90-ական թվականներին պատ երազմը մտավ բոլորիս տները, դրա համար էդպես փայփայում էինք այդ հաղթանակը: 44-օրյա պատ երազմում ունեցանք գրեթե նույն զո հ, սակայն ժողովրդի կոմֆորտը դրանից չտ ուժեց, և դրա համար էլ արդեն 2-րդ տարում շատերը մոռացան, թե ինչ էր եղել 1,5 տարի առաջ: Ա՛ն ժամանակվա հաղթանակը բոլորինս էր: Այս ժամանակվա դա վաճանված պարտությունը՝ մենակ զո հերի հարազատներինը…

(Visited 99 times, 1 visits today)