Աննա Հակոբյանը ներկա է եղել Ալեսանդրո Սաֆինայի համերգին․ լուսանկարներ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 15-ին ներկա է եղել օպերային և էստրադային երգիչ Ալեսանդրո Սաֆինայի համերգին։

Իտալացի երգչի համերգը տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի:

Համերգից առաջ հյուրերը ունկնդրել են սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին՝ իր ջազ Տրիոյի հետ:

Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք տենորներից մեկը, նաև դասվել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքին:

 

(Visited 102 times, 1 visits today)