Այս օգտակար գարնանային աղցանը չի ձանձրացնում իր համով: Ձեռքի տակ ունենալով ընդամենը մի քանի պարզ բաղադրիչներ՝ կարելի է պատրաստել այնպիսի համեղ աղցան, որը կդառնա ամենօրյա սեղանի շքեղ համը:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Հազարի տերևներ, վարունգ, սամիթ, կանաչ սխտոր, կանաչ սոխ, մածուն:
Անհրաժեշտ է կտրատել հազարի տերևները, վարունգը, սամիթը, կանաչ սխտորը և կանաչ սոխը:
Կանաչ սխտորը ավելի համեղ կդարձնի աղցանը:
Այս ամենը պետք է համեմել աղով և ավելացնել մածուն:
Ընդամենը մի քանի րոպե, և թեթև, գարնանային աղցանը պատրաստ է, որը շատ օգտակար է և համեղ: Բարի ախորժակ:
(Visited 158 times, 1 visits today)