Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է,Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը։

Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Verelq News | Վարչապետ Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում զորացրված զինվորներին

«Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին»,- հավելեց նա:

Իր հեթին, նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել գործողությունները, որոնք իրավիճակի սրում են հրահրում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

(Visited 26 times, 1 visits today)