Ընդամենը 40 օր առաջ մայրացած դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Կարելի է ասել`Հասմիկը նույն ակտիվությունն է ցուցաբերում, որը որ ցուցաբերել էր նախքան երեխայի ծնվելը:
Նա հաճախ է սթորիներ անում ու ներկայացնում իր առօրյան, ինչպես նաև առանց դիմահարդարման սթորիներ է անում ու առաջարկում «միասին դիմահարդարվել»:
Գաղտնիք չէ, որ դերասանուհին մշտապես թաքցնում է ամուսնու դեմքը`նշելով, որ դա իր ամուսնու ցանկությունն է: Հասմիկն անգամ հրապարակում էր իր նշանադրության, հարսանեկան, երեխայի դուրս գրման արարողության տեսանյութերը, սակայն ամեն գնով թաքցնում էր ամուսնու դեմքը:
StarNews-ն այսօր կներկայացնի դերասանուհու ամուսնու քրոջ`Թամարայի լուսանկարները: Հասմիկը ջերմ հարաբերություններ ունի իր տալի հետ, ով ձեռագործ աշխատանքներ է պատրաստում:
Թամարան ու Հասմիկն այնքան մտերիմ են, որ Հասմիկը իր փոքրիկին`Նարէին երբեմն վստահում է իր տալի խնամքին
Նշենք նաև, որ ըստ տպավորության`փոքրիկ Նարէն նման է հորաքրոջը