«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանում ես՝ շատ է, որ տավուշյան հաղթանակից հետո 71 զինվորական պարգևատրվելու են շքանշաններով:
Կզարմանայի, եթե դու չզարմանայիր, որովհետև դա քո բնավորությունն է` հաշվել ու հաշվել, ջոկել շատն ու քիչը, քո քյարը, քո փայը:
Հերոսացել են, պիտի ստանան, շատն ու քիչը ո՞րն է: Այն ժամանակ չէի՞ր զարմանում, երբ կնգադ առաջ խոնարհվող ինչ խառախուռա երգիչ կար, կոչում էիր տալիս, Պաշտպանության նախարար եղած ժամանակ մեդալներ էիր շռայլում ում որ ասես:
Չզարմացա՞ր արդյոք, երբ Արցախի հերոսի կոչում ստացար, ի՞նչ ծառայությունների համար, Արցախից փախնելո՞ւ համար: Չար ես, շատ չար: Ասուլիսիդ ժամանակ, ապրիլյանի զոհերի հիշատակը հարգելիս, «մոռացար» Տավուշի զnհերին, որովհետև քո բնավորության համաձայն՝ իմ ու քոնն ես անում, որովհետև համարում ես, որ այդ հաղթանակը քոնը չի: Ամաչի՛ր, էլ մի խոսիր: Ո՞ւմ եմ ասում»: