Թեհմինա Վարդանյանը անդրադարձել է այսօրվա Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին.
Այլևս փաստ է, որ Հայկ Մարությանի ինքնազգացողությունը, ջղաձգումներն ու նյարդային պոռթկումները մի քանի անգամ սրվում են, երբ խոսափողին եմ մոտենում ես` մարդ, ով գիտի վերջինիս կյանքի լուսավոր ու մութ էջերը:
Այսօր, նմանօրինակ պահվածքն ավելի քան սպասելի էր գոնե ինձ համար: Մարությանը չթողեց ունենամ ՏԻՄ օրենքով սահմանված ելույթս, անջատեց խոսափողս և անվանեց հանցագործ: Չեմ խոսում էլ հիսթերիայի հասնող բղավոցների ու ոչ կոմպետենտ պահվածքի մասին:
Բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, սոցիալական հեռավորություն պահելով, հանում են դիմակները և ելույթ ունենում: Մարությանի այս պահվածքն ուներ հստակ նպատակաուղղվածություն` լռեցնել ինձ:
Ցածր, շատ ցածր պահվածք!!! Ինչի՞ց ի՞նչ դարձաք, ումի՞ց ու՞մ վերածվեցիք: Այլևս չեք կարողանա փրկել նույնիսկ Ձեր դերասան դեմքը: Չնայած, երևի այդ նկատառումներից ելնելով էլ միայն 2019 թվականին Ձեր կինը 3 նոր առանձնատուն է ձեռք բերել Ձեր հարազատ Չեխիայում:
Ուզում եմ մեկ անձի ռեիտինգի շնորհիվ ընտրված քաղաքապետին հիշեցնել, որ 3 ամիս է քաղաքացիները նրան են փնտրում: Ո՞վ, ո՞վ, բայց նա իսպառ իրավունք չունի խոսել համավարակից ու կանխարգելումից, որովհետև ՏԱՊԱԼԵԼ Է այս ամենի պայքարի հետ կապված բոլոր կետերը:
Հ.Գ. Պրն. Մարության, հուսով եմ, հետայսու, ամեն գիշեր` քնելուց առաջ, հարցս կհիշեք
Հիշեցնենք, որ այսօր Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը անջատել է տվել Թեհմինա Վարդանյանի խոսափողը, ասելով՝ չեք կարողանում դիմակով խոսել, խեղդվում եք՝ մի խոսեք:
Չեք կարողանում դիմակով խոսել, խեղդվում եք՝ մի խոսեք, ես Ձեզ համարում եմ հանցագործ. Հայկ Մարությանը անջատել տվեց Թեհմինա Վարդանյանի խոսափողը
Опубликовано Tert.am Среда, 24 июня 2020 г.