Մենք պետականություն ենք կրոցնում, մշակութային գործիչները չպետք է մեկ նալին, մեկ մեխին խփեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դերասան,ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը՝ անդրադառնալով դիտարկամանը, թե մշակութային գործիչները գույքահարկի մասին օրենքում փոփոխություններից հետո ակտիվացել են, քննադատություններ են հնեցնում, չնայած նրան, որ երկրում բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնց մասին նախընտրել են լռել:
«Չի կարելի ապրել մի ոտքը աջ, մի ոտքը ձախ՝ ճողված վիճակում, էս մոտեցումը շատ սխալ է, բացի այս հարցերից շատ գլոբալ խնդիրներ ունենք մենք՝ Ղարաբաղի հարց ունենք, մենք պետականություն ենք կորցնում, չեմ չափազանցնում գրեթե ամեն օր ահազանգ ենք ստանում, խարխլվում է մեր երկիրը, պետականությունը: Չի կարելի մեկ այս կողմ, մեկ այն կողմ, պիտի ունենաս ամուր տեսակետ ու կարծքիդ հայտնես»,-նշեց նա:
Ըստ Արա Դեղտրիկյանի՝ այժմ իշխանություններն իրենց քայլերով խարխլում են եկեղեցին, սահմանադրական դատարանը, այլ կարևորագույն ինստիտուտներ և այդ քայլերին հակազդելու համար անհարաժեշտ է, որպեսզի հասարակությունը համախմբվի և չընկճվի երկու տարի առաջ արված ընտրությամբ:
«Պիտի այս չարության մտնոլորտը աստիճանաբար վերանա, չի կարելի չարությամբ ու մաղձով լավ բանի հասնել, անընդհատ կաթացվում է ժողովրդի ուղեղին, անընդհատ տոկի տված պահում են, դա էլ տեխնելոգիա է: Մարդիկ դրսում դասընթացներ են անցել՝ ինչպես երկիրը քանդել և հիմա դա պետք է կատարել»,-նշեց նա: