Ամենաթանկ հագnւստս արժե 3000 դnլար, իսկ ամենաէժանը՝ 2000 դրամ. nրքան գnւմար է ծախսnւմ բլnգեր Մագա Հարnւթյnւնյանը հագnւստի վրա

Ինչքա՞ն գումար եք ամսական վատնում հագուստ գնելու համար:շարnւնակnւմ է հարցազրnւյցների

շարքը, nրի շրջանակներnւմ հայտնի մարդիկ անկեղծանալnւ են, թե nրքան գnւմար են ծախսnւմ իրենց հագnւստների համար, ինչպես են օգտվnւմ խանnւթներից, nր բրենդներն են նախընտրnւմ եւ այլն: Այս եւ այլ թեմաների շnւրջ տեղեկատվnւթյnւն ստանալnւ նպատակnվ զրnւցել ենք բլnգեր Մագա Հարnւթյnւնյանի հետ: Ինչքա՞ն գումար եք ամսական վատնում հագուստ գնելու համար:
Իմ հարցազրույցներում մշտապես նշում եմ, որ շոփինգն իմ թուլությունն է: Հատկապես, երբ վերջերս մազերիս գույնը հաճախ փոխվում է, ամեն գույնի հետ զգեստապահարանս նորից թարմացնում եմ, որպեսզի հագուստներս սազեն մազերիս հետ: Դա նշանակում է, որ վերջին շրջանում ինձ մոտ շոփինգի օրերը շատ հաճախ են լինում:Ամսական ամենաքիչը մոտավորապես 300.000 դրամ ծախսում եմ օնլայն և առձեռն գնումների վրա՝ չհաշված այն նվերները, որոնք ստանում եմ:

Ամենաէժան ու ամենաթանկ հագուստը, որ գոյություն ունի Ձեր զգեստապահարանում:

Ամենաթանկ հագուստս արժե 3000 դոլար, իսկ ամենաէժանը՝ 2000 դրամ:
Բրենդամո՞լ եք,ո՞ր բրենդն է Ձեր համար ամենանախընտրելին:
Չէի ասի, որ բրենդամոլ եմ: Շատ եմ սիրում բրենդային հագուստներ, բայց կխաբեմ, եթե ասեմ, որ միայն բրենդային հագուստներ եմ հագնում: Շատ են լինում դեպքեր, երբ ես ինքս կարել եմ տալիս հագուստներս՝ իմ պատկերացրած ձևով և ոճով: Լինում են դեպքեր, երբ օգտվում եմ բրենդային, բայց շատ մատչելի խանութներից: Կան բրենդներ, որոնք չեմ սիրում, բայց որպես այդպիսին նախընտրելի, սիրելի բրենդ չունեմ:

Ինչքա՞ն գումար եք ամսական վատնում դիմահարդարման և վարսահարդարման վրա:
Առօրյայում շատ չեմ շպարվում, այդ պատճառով ինձ համար դժվար կլինի հստակ գումար նշել: Շպարվում եմ հատուկ առիթների, նկարահանումների կամ ֆոտոշարքեր իրականացնելու ժամանակ, իսկ առօրյայում հիմնականում ինքս եմ շպարվում: Շատ քիչ են եղել դեպքեր, որ ես տրամադրություն չեմ ունեցել ինքս շպարվելու ու գնացել եմ դիմահարդարի մոտ: Դրա համար կդժվարանամ ասել, թե ամսական որքան գումար եմ ծախսում դիմահարդարման վրա, քանի որ անգամ լինում է ամիս, երբ չեմ դիմում դիմահարդարների:Արդյո՞ք ունեք Ձեզ համար մշակած անձնական դիետայի որեւէ սխեմա եւ կկիսվեք այն մեզ հետ:

Ես

երբեք դիետա չեմ պահել և նույնիսկ գաղափար չունեմ ինչպես են դա անում (ժպտում է):

(Visited 23 times, 1 visits today)