Ամբողջ Օրը Ցանկանում Էի Լացել, Իմաստ Չէի Տեսնում. Ի՞նչ Է Պատահել Գոհար Ավետիսյանի Հետ Երևանում (Լուսանկար, Տեսանյութ)

Գոհար Ավետիսյանը Հայաստան է ժամանել ընտանիքի՝ ծնողների ու ամուսնու հետ: Ի դեպ, իր story-ներից մեկում Գոհարը նշել է, որ ամուսինը՝ Սերգեյը, առաջին անգամ է Երևանում: Հետաքրքիրն այն է, որ երեկ Գոհարը որևէ նոր սթորի չէր տեղադրել, իսկ այսօր արդեն բացատրել է իր լռության պատճառը:

Գոհարը խոստովանել է, որ ամբողջ օրվա ընթացքում իրեն վատ է զգացել:

Երեկ արթնացել եմ պանիկ վախերով, սարսափելի վատ տրամադրությամբ: Այն օրերից էր, երբ իմաստ չես տեսնում որևէ բանի մեջ»:

Գոհարն այդ ամենը կապել է կորոնավիրուսի հետ, որով վարակվել էր ամիսներ առաջ: Ըստ Գոհարի՝ տրամադրության նման տատատունումներ արդեն 3-րդ անգամ է ունենում: Գոհարը նաև լուսանկար է հրապարակել՝ կից գրելով, որ ամբողջ օրվա ընթացքում ցանկացել է լացել:«Այսօրվա օրը որոշել ենք սկսել զինվորների եղբայրական գերեզման այցելությամբ, այն զինվորների, ովքեր նախորդ աշնանը քաջաբար կռվել են և իրենց կյանքն են տվել մեր երկրի համար: Ննջեք խաղաղությամբ, հերոսներ… Ներեք մեզ, որ չկարողացանք պաշտպանել ձեզ…»: