Ամանորի գիշերը հիվանդանոց է տեղափոխվել հրավառությունից տուժած չորս երեխա. երկուսի մոտ եղել են անդամահատված մատեր

Ամանորի գիշերը տարբեր աստիճանի վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական

կենտրոն է ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխա:

Այս մասին

տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքի էջում կատարված գրառումից:

Նշված է, որ երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:

(Visited 29 times, 1 visits today)