Ամանորին ընդառաջ եւ հետո շատերին մտահոգում է ավելորդ քաշից ազատվելու կամ խուսափելու հարցը

ԸՆԴԱՄԵՆԸ 2 ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԳԱՎՈՐԵՔ ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ ԵՎ ՄԱՔՐԵՔ  ՕՐԳԱՆԻԶՄԸԱմանորին ընդառաջ եւ հետո շատերին մտահոգում է ավելորդ քաշից ազատվելու եւ կամ ավելորդ քաշից խուսափելու հարցը: Խնձորի քացախը նման դեպքերում կարող է օգնության հասնել:
Մեղր եւ խնձորի քացախՍահմանափակ քանակությամբ խնձորի քացախն ախորժակը փակում է, նպաստում է նյութափոխանակությանը եւ արագացնում է ճարպերի քայքայումը: Հատկապես քաղցրի նկատմամբ օրգանիզմի պահանջը նվազում է: Առաջին տեսանելի արդյունքները կարող եք նկատել խնձորի քացախը օգտագործելուց 2-3 ամիս հետո:Հիշե՛ք. քացախը պետք է լինի բնական: Խանութներում վաճառվող քացախի մեջ խնձորի էսենցիա կա, որից արդյունք չեք կարող սպասել: Հակառակը, այդ քացախներով կարող եք վնասել ձեր առողջությունը: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խնձորի քացախն ինքնուրույն պատրաստել:Հակացուցումներ. ջրի եւ քացախի խառնուրդը բարձր թթվայնություն ունի, հետեւաբար չի կարելի խմել, եթե աղեստամոքսային տրակտի խանգարումներ, գաստրիտ, խոցային հիվանդություններ եւ սուր, քրոնիկական բնույթի հեպատիտ ունեք: Уксус ЯблочныйՄասնագետները նման դեպքերում խորհուրդ են տալիս քացախը բացառել, օրը 3 անգամ պարզապես ջուր խմել` 1 թեյի գդալ մեղրով: Խնձորի քացախը խորհուրդ է տրվում նաեւ մաշկի խնամքի, ցելյուլիտից ազատվելու համար:Մերսման դեպքում 30 մլ քացախը խառնեք 250 մլ ջրի հետ եւ մերսեք մաշկը: Որոշ ժամանակ անց մաշկը կհարթվի, կփայլի, ցելյուլիտի նշանները կանհետանան:Բժիշկ Դ. Ս. Ջարվիսը քացախի միջոցով նիհարելու կապակցությամբ գրում է. «Եթե այն կինը, որի հագուստը վրան բավական կիպ է նստում, սկսի խնձորի քացախ օգտագործել (մեկ բաժակ ջրում 2 թեյի գդալ խնձորի քացախ՝ ամեն անգամ ուտելիս), ապա 2 ամիս անց նա կնկատի, որ իր հագուստը գոտկատեղի շրջանում 1 դյույմաչափ լայնացել է։ Եվս 2 ամիս անց նա դարձյալ կնիհարի 1 դյույմի չափով, եւ 5-րդ ամսվա վերջին՝ էլի 1 դյույմ։ Խնձորի քացախ օգտագործելու օրից 1 տարի հետո այդ կինը, որ հագնում է 50 չափի հագուստ, կսկսի հագնել 42, իսկ 20 չափի հագնողը՝ 18։ Խնձորի քացախի օգտագործման ամենաօգտակար և արդյունավետ եղանակներըՆույն ժամանակահատվածի վերջում 16 չափի հագուստ կրող ավելի երիտասարդ կինը կսկսի հագնել 14 չափի հագուստեղեն (բերված են Մեծ Բրիտանիայում ընդունված չափսերը)։ Քաշը նվազում է աստիճանաբար։Այն կինը, որն ունի 5-5,6 ֆունտ հասակ, իսկ քաշը 210 ֆունտ է, եթե ամեն ուտելուց ընդունի 1 բաժակ ջուր՝ երկու թեյի գդալ խնձորի քացախով, ապա 2 տարի անց նա կկշռի 180 ֆունտ։ Եթե տղամարդն ունի մեծ որովայն, նույն մեթոդով բուժվելու դեպքում 2 տարի հետո կազատվի դրանից։ Խնձորի քացախը նպաստում է ճարպի այրմանը օրգանիզմում, դրանով իսկ նվազեցնելով նրա կուտակման հնարավորությունը, ինչպես նաեւ՝ նպաստում է քաշի պակասեցմանը։Ինչ վերաբերում է սննդին, ապա քաշի չափից ավելի ավելացման դեպքում հարկավոր է օրաբաժնից կրճատել այն մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմում ճարպի կուտակմանը։ Խնձորի քացախի օգտագործման եղանակը անսահման պարզ է եւ արդյունավետ։ Նրա ամենօրյա օգտագործման դեպքում նպատակահարմար է մի բաժինն ընդունել նախաճաշից առաջ, երկրորդը՝ գիշերը, իսկ այս երկուսի միջեւ ընկած ցանկացած հարմար ժամին՝ երրորդը»։

Ի դեպ, քացախաջրին կարող եք ավելացնել 1-2 թ/գ բնական մեղր: Այն շատ օգտակար է օրգանիզմի ուժերը վերականգնելու, նյութափոխանակությունը կարգավորելու եւ միաժամանակ նիհարելու համար: Եվ քացախաջուրը պետք է խմել ձողիկի միջոցով, որպեսզի քացախաթթուները ատամի էմալը չվնասեն: Այնուհետեւ պետք է բերանը ողողել ջրով: Կենսական ուժերը վերականգնելու համար մեղրով, ջրով եւ քացախով լուծույթը խմեք օրական 1 անգամ` վաղ առավոտյան, իսկ նիհարելու համար` օրը 3 անգամ` նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից առաջ:

(Visited 32 times, 1 visits today)