Բաղադրիչներ
- կարտոֆիլ- 2 հատ
- ձու- 2 հատ
- մայոնեզ- 200գ
- գազար- 1 հատ
- մարինացված սունկ- 80գ
- ծխեցված հավի ազդր- 1 հատ
- պանիր
- Բանջարեղենը և ձվերը նախապես խաշել, թողնել սառչի։
- Գազարը, պանիրը և կարտոֆիլը քերել։
- Առանձնացնել ձվի դեղնուցները և սպիտակուցները։ Քերել։
- Սկսել հերթականությամբ շարել կարտոֆիլը, կտրատած սունկը, գազարը, միսը և պանիրը շնիկի ձևով։
- Վերջին շերտի վրա քսել մայոնեզը։
- Մայոնեզի վրա քերած դեղնուցներից և սպիտակուցներից ձևավորել շնիկի դեմք։
- Զարդարել ձիթապտուղներով և սամիթով:
(Visited 66 times, 1 visits today)