Աղջիկս ասաց , որ ուսուցչին փոխարինած ուսուցչուհին էլի քարոզ է արել. Սաֆարյանը՝ ուսուցչի դեմ հարուցված քրգործի մասին

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասապրոցեսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Քրեական գործն արդեն դատարանում է, այն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Աղջիկս ասաց, որ ուսուցչին փոխարինած ուսուցչուհին էլի քարոզ է արել. Սաֆարյանը՝ ուսուցչի դեմ հարուցված քրգործի մասին Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Թելմանի Գրիգորյանը, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Уроки в учебных заведениях отложены | Բուժ ինֆոՀակոբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։ Դեպքին վերաբերող հրապարակումներից մեկի տակ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանություն է գրել: Պարզվում է, որ Սաֆարյանի դուստրը սովորում է այն նույն դպրոցում, որտեղ և ուսուցչի դեմ քրգործ է հարուցվել: Ստյոպա Սաֆարյանը գրել է.

Փաշինյանը գերադասեց դրա տակ իր ասելիքն ասել ու տոպկել Ալիևին. Ստյոպա  Սաֆարյան«Էն օրը աղջիկս պատմում է, որ պատմության ուսուցչին փոխարինած մեկ այլ ուսուցչուհի եկել ու երեխեքի մոտ նույնատիպ քարոզ է արել: Կարող են ազատ, ցանկացած ձևով այլ հարթակներում իրենց ասելիքն ասել, ինչո՞ւ դասարանում»,- գրել է Սաֆարյանը

(Visited 53 times, 1 visits today)