Ահա թե կոնկրետ որ հատկություններն են մարդիկ ժառանգում հորից և որոնք՝ մորից

Դուք երբևէ մտածել եք, որ ինչ-որ բանը ժառանգել եք ձեր հորից։ Եթե այո, ապա դուք սխալվել եք։ Ձեզ ենք ներկայացնում գենետիկայից որոշ փաստեր, որոնք կփոխեն ձեր կարծիքը։

1. Ինտելեկտը չի փոխանցվում հորից տղային։ Այսինքն, եթե դուք հանճար եք, ապա ձեր տղան 100% չի ժառանգելու ձեր գեները։

2. Թուլամտությունը կամ հիմարությունը նույնպես չի փոխանցվում հորից որդուն։ Եթե դուք աշխարհի ամենավերջին հիմարն եք, ապա ձեր տղան չի լինելու ձեր նման։

3. Ինտելեկտը հորից կարող է փոխանցվել միմիայն աղջկան։ Եվ այդ ամենը միայն կիսով չափ։

4. Ժառանգել ինտելեկտը տղամարդը կարող է միայն իր մորից, որը նա իր հերթին ժառանգել է իր հորից։

5. Հանճարների աղջիկները ուղիղ կիսով չափ կլինեն խելացի, ինչպես իրենց հայրերը, իսկ նրանց տղաները կլինեն իսկական հանճար։ Եթե աղջկա հայրը մեղմ ասած այդքան էլ խելացի չէ, ապա նա կիսով չափ կլինի իր հոր նման։

6. Այդ պատճառով էլ հանճարեղ կանայք շատ-շատ քիչ են, ինչպես նաև գոյություն չունեն 100%-անոց հիմար կանայք։ Իսկ տղամարդ հանճարները և մեղմ ասած ոչ այդքան խելացիները ավելի շատ են։  Այստեղից էլ գալիս են ալկոհոլիկների, անհաջողակների, միայնակ մայրերի և նոբելյան մրցանակակիրների սերունդները (հիմնականում բոլորը տղամարդիկ են)։

Հետևություն տղամարդկանց համար 

1. Որպեսզի կանխատեսեք ձեր տղայի մտավոր ունակությունները, տեսեք թե ինչպիսին է ձեր կնոջ հայրը (եթե նա օրինակ ակադեմիկ է, ապա ձեր տղան նույնպես խելացի կլինի)։

2. Ձեր աղջիկը ստանալու է ձեր խելացիության կեսը, ինչպես նաև կոպիտ ասած հիմարության կեսը։ Ինտելեկտով նա մոտիկ կլինի ձեզ։ Նրա տղան կստանա ձեր բոլոր մտավոր կարողությունները։ Ուզում ես ունենալ խելացի սերունդ, ուրեմն երազիր աղջիկ ունենալու մասին։

3. Քո մտավոր ունակությունները եկել են մորիցդ, ավելի ճիշտ պապիկիցդ։

Հետևություն կանանց համար 

1. Ձեր տղան իր խելացիությունը ժառանգել է ձեր հորից և վիճել նրա հետ ասելով, որ նա հորն է նման՝ ճիշտ չէ։

2. Ձեր աղջիկը դաստիարակված կլինի ձեզ նման, սակայն մտավոր ունակություններով կլինի ինչպես իր հայրը։ Նրա տղաները մտավոր ունակություններով կլինեն ձեր ամուսնու կրկնօրինակը։

(Visited 29 times, 1 visits today)