Ահազանգ օդանավակայանից այն մասին, որ 4 ինքնաթիռ ականապատված են.
Ահազանգ է ստացվել «Շերեմետևո» օդանավակայանից չվերթներ իրականացնող 4 ինքնաթիռի եւ տերմինալի տարածքների ականապատված լինելու մասին։
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ-ի արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ահազանգն ստացվել է անանուն։
«Շերեմետևո օդանավակայան անանուն հաղորդում է ստացվել չորս չվերթ իրականացնող ինքնաթիռների եւ B տերմինալի՝ ընդհանուր օգտագործման տարածքի ականապատման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
(Visited 133 times, 1 visits today)