Ախպերափայ «Օտ Մարտինա»-ից. բիզնես կապեր՝ Սայաթ Շիրինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության նախկին գնդապետ Սայաթ Շիրինյանը, որի գոյությունը հանրությունը հիշեց դիմակ կրելու վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի իրազեկման ակցիայի շրջանակում տեղի ունեցած միջադեպից, վերջին շրջանում տարօրինակ կերպով ակտիվացել է։ Նա օրերս անգամ մամուլի ասուլիս է տվել, խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներից ու որոշակի «քաղաքական վերլուծություններ արել»։

Սայաթ Շիրինյանը փաստացի հանդես է գալիս որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից։ Բացի Քոչարյանի աջակից լինելուց, Շիրինյանը նաև Վիկտոր Սողոմոնյանի ընկերն է ու «Հnկտեմբերի 27-ի գործով» հայտնի Ալեքսան Հարությունյանի սանիկն ու բանակի ընկերը։
Օտ Մարտինա» ապրանքանիշով հայտնի ...

Մեզ հասած տեղեկություններով՝ Սայաթ Շիրինյանը նաև բիզնես կապերով է կապված Քոչարյանների հետ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ նա «Մարտին սթար» չիպսերի, արևածաղկի սերմերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերության համասեփականատեր է։
Lurer.com | Ո՞վ է Դանիել Իոաննիսյանը, որ ...

Շիրինյանը, մասնավորապես, ընկերության դեպի Ղազախստան արտահանումների պատասխանատուն է։ «Մարտին սթար»-ը կամ նույն ինքը՝ «Օտ Մարտինա» ընկերությունը նույնպես ներգրավված է Քոչարյանի բիզնեսներում և փոխկապակցված է «Էլիտ Գրուպ» ՍՊԸ-ի հետ»։

(Visited 109 times, 1 visits today)