Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ սահմանապահներին հրահանգել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը՝ այդ երկրից մեծ քանակությամբ զենքի ներթափանցման պատճառով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Ուկրաինայից Բելառուս մեծ քանակությամբ զենք է ներկրվում: Հետևաբար՝ սահմանապահ ուժերին հրահանգել եմ ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսը միջոցառումների փաթեթ է պատրաստել՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցներիԲելառուսի նախագահի խոսքով՝ երկրում հայտնաբերվել են «քնած» ահաբեկչական ցանցեր, որոնցում ներգրավված են Գերմանիան, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Լեհաստանն ու Լիտվան:

(Visited 14 times, 1 visits today)