ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին:
Նախագծին կողմ է քվեարկել 92 պատգամավոր։
Օրինագծով առաջարկվում է նաեւ ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա՝ հնի եւ նորի տարանջատում չդնելով:
Մինչեւ տարեվերջ 2571 տնտեսավարողի կվերադարձվի ընդհանուր 56 մլրդ դրամի դեբետային մնացորդ։
(Visited 24 times, 1 visits today)