45-ամյա Պենելոպա Քրուզը շարունակում է համագործակցել Swarovski ապրանքանիշի հետ։ Առաջին անգամ դիզայների դերում Խավիեր Բարդեմի կինն իրեն փորձել է անցյալ տարի։ Այժմ դերասանուհին ոսկերչական նուրբ զարդերի նոր հավաքածու է թողարկել: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն։
Պենելոպեն իր ինստագրամում պատմել Է վաճառքի մեկնարկի մասին։ Նա կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում կերպարանքն է ընդունել նոր զարդերով։
Տպավորիչ վարսահարդարումն ու վառ դիմահարդարումը ընդգծել են դերասանուհու բնական գեղեցկությունը։ Իսկ նուրբ զարդերն արժանի ձեւով լրացրել են Պենելոպեի կերպարը։
Կարմիր քարերով հավաքածուն խորհրդանշում է կիրքը։ Կրքոտ սեւահերի գեղեցկությունն առավել արտահայտիչ են դարձրել խորը դեկոլտեն ու մերկացած ուսերը։
Հավաքածուն վաճառքի է դուրս եկել այսօր։
(Visited 70 times, 1 visits today)