ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԻ ԿՆՈՋ ԱՌՋԵՒ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ԴՐԵԼ. ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱԱԾ ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴԻ

ԱԱԾ նախկին տնօրենի կնոջ առջև պահանջներ են դրել. ծեծի է ենթարկվել ԱԱԾ գնդապետի որդին
Քիչ առաջ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն տարածեց ռազմական ոստիկանությամայորի ծեծի եւ քաղաքապետարանի կողմից կառույցի հիմնադրամներից մեկի կնոջ առաջ կոնկրետ պահանջներ դնելու մասին:

հավաստի տեղեկություններ համաձայն՝ ռազմական ոստիկանության մայորը, որը դաժան ծեծի է ենթարկվել, ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ Կարեն Հակոբյանի որդին է եղել: Կարեն Հակոբյանը ԱԱԾ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետն է, կոչումով գնդապետ է:

Իսկ ահա քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պետական հիմնարկի աշխատակիցը, որին քաղաքապետարանից զանգահարել եւ պահանջներ են դրել նրա առջեւ, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի կինն է եղել:

(Visited 25 times, 1 visits today)