Սովետական КГБ-ն Հարավսլավիայի նախագահ Տիտոյին հայտնում է, որ իր մերձավորների շարքերում դավաճան կա, որը հավաքագրված է ЦРУ-ի կողմից և տալիս է մեկ ամիս ժամանակ դավաճանին բացահայտելու համար։
Անցնում է մեկ ամիս, սակայն Տիտոն չի կարողանում բացահայտել դավաճանին և խնդրում է ռուսներին, որպեսզի նրանք հայտնեն դավաճանի անունը։
Պարզվում է՝ դավաճանը իր տեղակալն է լինում։ Երբ իր տեղակալի հետ Տիտոն առանձին է լինում, զենքը դնում է գլխին և հայտնում է , որ նա ամեն ինչից տեղյակ է։ Բացահայտվելուց հետո՝ տեղակալը չի արդարանում, որովհետև ամեն ինչ պարզ էր։
Տիտոն մեկ բան է հարցնում դավաճանից։ Հարցնում է՝ թե նրան ինչ ցուցում են տվել ամերիկացիները։
Տեղակալը հայտնում է՝ որ իրեն ուղղակի հրամայել են տարբեր պաշտոններում նշանակել ոչ մասնագետ մարդկանց։
(Visited 86 times, 1 visits today)